«Կասկածում եմ, որ ՀՀԿ-ն կհայտնվի ԱԺ-ում». Հրաչյա Հակոբյան. «Tert»

«Կասկածում եմ, որ ՀՀԿ-ն կհայտնվի ԱԺ-ում». Հրաչյա Հակոբյան. «Tert»
«Կասկածում եմ, որ ՀՀԿ-ն կհայտնվի ԱԺ-ում». Հրաչյա Հակոբյան. «Tert»

«Դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ այդպիսի հարց առաջանա: Կոալիցիա կազմելը բացառում եմ, դա պարզապես ծիծաղելի է»:

Tert.am-ի փոխանցմաբ այդպես է մեկնաբանել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Մենք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կազմել:

Հակոբյանը նաեւ կասկած է հայտնել, որ ՀՀԿ-ն կարող է հայտնվել խորհրդարանում: «Եթե ռեմբրենդինգ անեին, եթե ՀՀԿ հապավումը իրենցից պոկեին, որ դաջված չլիներ իրենց վրա, միգուցե այնտեղ կային պատգամավորներ, ովքեր արժեր, որ լինեին խորհրդարանում և գուցե հայտնվեին խորհրդարանում, բայց ՀՀԿ անվան տակ բացառում եմ»,-ասել է նա: