Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ասուլիսով

Երեքշաբթի՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին:

Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով:

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ շուրջ 40-50 լրատվամիջոց հնարավորություն կունենա վարչապետին հարց հղել: