30 հազար դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի մեկից ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում:

«Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

❗️ Այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով»,-տեղեկացնում է նախարարության հաղորդագրությունը: