Մի՛ տարածեք նման գրառումները, մի՛ խթանեք երեխաների ապօրինի որդեգրումը․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հարգելի քաղաքացիներ,

Խնդրում և հորդորում ենք զգոն և աչալուրջ լինել նման բովանդակությամբ բոլոր հրապարակումների վերաբերյալ:

Երեխաների որդեգրման գործընթացը Հայաստանում այսուհետ և միշտ լինելու է բացառապես պետական կառույցների անելիքը: Անկախ հանգամանքներից: Անկախ անգամ պատերազմից:

Մի՛ տարածեք նման գրառումները, մի՛ խթանեք երեխաների ապօրինի որդեգրումը (վաճառքը): Ռազմական դրությունը մարդկանց չի ազատելու քրեաիրավական պատասխանատվությունից՝ նման գործողությունների համար:

Նման գրառումների հանդիպելիս, խնդրում ենք, ուղարկել դրանք կա՛մ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, կա՛մ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, կա՛մ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Օգնե՛ք մեզ կանխել երեխաների վաճառքը:

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։