ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին ասել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Bloomberg»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ ապրիլի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ մտադիր է ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն: Այդ մասին գրում է հեղինակավոր Bloomberg լրատվականը՝ վկայակոչելով երկու առաջնորդներին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի, նա կարող է լինել առաջին նախագահը վերջին 40 տարում, որը կճանաճի հայերի մասսայական կոտորածը որպես ցեղասպանություն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Սպիտակ տունը պաշտոնապես տարածած հաղորդագրության մեջ այս մասին տեղեկություն չի հաղորդել՝ սահմանակավելով տեղեկացնել, որ երկու երկրների առաջնորդները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: