ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի բարեկամներ,
Հոկտեմբերի 1-ին աշխարհը նշում է տարեցների միջազգյին օրը: Արդեն տարիներ շարունակ մենք ևս հիշատակում ենք այն` մեծարելով  մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին:
Հայերն ավանդաբար առանձնակի վերաբերմունք են դրսևորել  ծնողի, տարեցի նկատմամբ` իբրև ընտանիքի սյուն, իբրև սկիզբ, իբրև հայոց ազնվական տան  պահապան: Բոլոր օրերը տոն են,  երբ մեր կողքին են մեր  մեծերը:

Տարեցները մեր կառավարության, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հասկանալի է`  նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Ցավոք, վերջին տարիների ընթացքում մեր պետության   հնարավորությունները թույլ չեն տվել լիարժեք լուծել  հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Այս առումով մենք դեռ շատ  անելիք  ունենք: Մենք դեռ և  միշտ պարտք ենք Ձեզ:

Թույլ տվեք նախարարության անձնակազմի,   անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ`  Հայաստանի Հանրապետության բոլոր տարեցներին` մաղթելով   առողջություն և բարեկեցիկ կյանք:

 

Արթուր Գրիգորյան