Ողբերգական դեպք՝ Կոտայքում. ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, նաև` երկտող. «Սա մեր ճիշտ որոշումն է…». Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ՝ 67-ամյա Լարիսա Սարգսյանի և 72-ամյա Սամվել Գևորգյանի դիերը։ 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։