«Ո՞րն է Լավրովի այցի նպատակը, ի՞նչ է ուզում ստանալ Կրեմլը՝ ամբաստանյալ Քոչարյանին մեր վրա վաճառելով»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լավրովը բացահայտեց Կրեմլին՝ որպես ՀՀ ներքաղաքական սուբյեկտի, ինքը չէ, որ պետք է հայտներ, թե ով Լեռնային Ղարաբաղին դուրս մղեց բանակցություններից, և իր ասածը չէ, որ պետք է դառնա հիմնավորում քոչարյանական կեղծիքը հերքելու համար։

Իսկ թե ամբաստանյալ Քոչարյանին զոհաբերեց, թե չզոհաբերեց, դա էլ իրենց ՝ Կրեմլի ու ամբաստանյալ Քոչարյանի միջև քիմիական ռեակցիայի տիրույթում է, ու Լավրովը չէ, կամ Կրեմլը չէ, որ որոշելու է, թե Քոչարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, թե ոչ։

Ամբաստանյալ Քոչարյանը ՀՀ֊ի ամբաստանյալն է, և նրան ՀՀ֊ի վրա վաճառելն էլ տիպիկ կայսերական ցինիզմի դրսևորում է։

Բայց էլի հիմնական հարցը հետևյալում է, ո՞րն է այցի նպատակը, ի՞նչ է ուզում ստանալ Կրեմլը՝ ամբաստանյալ Քոչարյանին մեր վրա վաճառելով։

Մեր վրա մեր ապրանքը վաճառում է, իսկ դրա դիմաց ի՞նչ է ուզում ստանալ, ևս տասը տարի ռուսական բազայի տեղակայմանը ժամկետի երկարացու՞մ, թե՞ այլ բան։

Բոլոր դեպքերում, նման ախմախ վիճակում գտնվելը ամենամեծ ախմախությունը կլինի՝ մեղմ ասած»։