Արդեն 20 հաստատված կորոնավիրուսի դեպք. 2-ը նոր դեպք՝ կրկին Էջմիածնից

Արդեն 20 հաստատված կորոնավիրուսի դեպք. 2-ը նոր դեպք՝ կրկին Էջմիածնից։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

«ԹԱՐՄԱՑՈՒՄ 21:45, 14.03.2020թ.Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը՝ դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:Այս պահին ունենք հաստատված 20 դեպք»,-նշված է հաղորդագրության մեջ։