10 ինքնասպանության փորձ՝ յոթ օրում. ԱԻՆ-ն ամփոփել է շաբաթը

ԱԻՆ-ը ամփոփել է շաբաթը: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 30-ից հունիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 160-ը արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 3 փլուզման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 211 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

May be an image of one or more people

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց»: