Սուտ և կեղծիք է այն, որ Հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցում․ Նախարար․ Տեսանյութ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է տեղեկությունները, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան չի դասավանդվելու դպրոցում։

«Սուտ է և կեղծիք, որովհետև մենք շատ հստակ ասել ենք, որ Հայ եկեղեցու պատմությունը դասավանդվելու է Հայոց պատմություն առարկայի շրջանակում, որովհետև մենք հայ եկեղեցուն չենք դիտում հայ ժողովրդից դուրս՝ որպես առանձին դիսցիպլին, որովհետև հայ եկեղեցու պատմությունը մեր բոլորիս պատմությունն է, հայ եկեղեցու հաջողությունները մեր բոլորիս հաջողություններն են։ Առանձնացնելը չի բխում այն ընդհանուր զարգացումից, որով շարժվում է աշխարհիկ պետությունը», -ասել է նախարարը ։

Հարությունյանն այնուհետեւ հավելել է.

«Հատկապես մի՛ ստիր պատվիրանը լավ կսովորեցնենք Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն միասնական առարկայի շրջանակում․․․»։

Նա նաև սուտ և կեղծիք է համարել այն տեղեկությունները, թե Հայոց լեզվի դասաժամերն են կրճատվում։

«Սուտ է, որ Հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են․ գործող չափորոշիչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է մայրենին, նոր նախագծով՝ 718 ժամ, միջին դպրոցում՝ տարեկան 850 ժամ է մայրենին, նոր նախագծով՝ 893 ժամ, ավագ դպրոցում՝ տարեկան 500 ժամ է, նոր նախագծով՝ 571 ժամ», -նշել է նախարարը։

https://www.facebook.com/arayikharutyunyanpage/videos/1897932967007546/?v=1897932967007546