«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է տարածել Վահագնի թաղամասի գազամատակարարման դադարեցման վերաբերյալ

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 19-ին ժամը 16։45-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Հրազդան փողոցի թիվ 15-ից 32 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։