Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
15 Հուլիսի Ժամի 13։10 Երևանի Հյուսիսային պողոտա։ COVID-19 ի դեմ պատրաստվում են միայն այն արտասահմանցիները, որոնց Հայաստան մուտքից անցել է տաս օր։ Հերթ չկա, անձնագրի մուտքի թվականը ստուգում են բժշկուհիները, նաև մուտքի թվականի էջը լուսանկարում և կցում են գործին։
Բողոքների հետևանքով պատվաստման շարժական կետը հիմա տեղակայվել է ավելի հարմար տեղ, որպեսզի սպասողները արևից և անձրևից պատսպարվելու տեղ ունենան։ Իմ այդտեղ եղած ժամանակ պատվաստում ստացան Իրանի և Ռուսաստանի քաղաքացիներ։ Հեռվում կանգնած են իրանցիներ, որոնք պայմանները չեն լրացնում, բայց դեռ իրենց հույսը չեն կորցրել…։



















