Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, Իտալիայում միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Սա փոքր քայլ է, 13 կիլոմետրանոց հատված է սահմանազատվել, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Սակայն, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի ասել է նա։



















