Գնալով Հայաստանում բռնությունը դառնում է օրինաչափություն․ Գարեգին Միսկարյան

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի տարի առաջ, երբ դատարանը դատում էր Ռեսթարթի տղաներին` ասում էի.-Քանի դեռ Հայաստանում իրավապահ համակարգն ու դատական համակարգը չեն փոխվել, ես ինձ ավելի անպաշտպան եմ զգում, քան մինչև հեղափոխությունը (էն ժամանակ դրան դեռ մեկ-մեկ հեղափոխություն էինք ասում)։

Ինձ հայհոյում էին, թե.-Դու ինչպե՞ս ես նման բան ասում, այ պիցայակեր։ Սերժի ժամանակ ավելի անվտանգ էի՞ր, այ ծախված։

Արարատ Միրզոյանի խայտառակ ծեծի մասին բան չեմ ասում։ Կասեք` դե շատ էին, ամբոխ էր, էմոցիոնալ պոռթկում էր, աֆեկտի մեջ էին։

Վարչապետի նստավայր մտնելու մասին էլ չեմ ասում, դուխի էր` գողացան, ոչինչ։ Կարող է էդ դուխուց չունեին։

Սիսակ Գաբրիելյանի դեպքն էլ կասեք, որ ինքը ավելի շատ խփեց։ Կասեք, դե ձու էր էլի, ոչինչ ։Հա, ոչինչ, հավի ձու էր, կարող էր սագի կամ հնդկահավի, կամ որ ավելի վատ է` ջայլամի ձու լիներ։

Բայց խնդիրն այն է, որ գնալով Հայաստանում բռնությունը դառնում է օրինաչափություն, իսկ Հայաստանում ապրելը օր օրի դառնում է ոչ անվտանգ։ Իհարկե երկուսուկես տարում հնարավոր չէր փոխել ոստիկանությունը, մենք հո Վրաստանը չենք, որ մի տարում փոխեինք։ Մենք Հայաստանն ենք»։