ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 13։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև բեռնատարների համար։

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, «Մեղրու սար» (բուք է) կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16–27-րդ կմ-ին առկա է մառախուղ։

Մարտի 19-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ին (Ախթալայի կամուրջի մոտ) տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների պատճառով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածը միակողմանի փակ է լինելու։