Իրանի հետ որևէ ընթացիկ կամ պլանավորված բանակցություններ կամ շփումներ չկան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ չի վարում կամ չի պլանավորում վարել Իրանի հետ։Այս մասին գրել է Թրամփը Truth Social-ում։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ ընթացիկ կամ պլանավորված բանակցություններ կամ շփումներ չկան։ Ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ է։ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ականները հեռացվել կամ պայթեցվել են», – գրել է նա։