Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն

Հայակական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 քաղաքացի:

«Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: