Թանգարանները, թատրոններն ու այլ մշակութային օջախները կվերաբացվեն․ Տիգրան Ավինյան

Համաճարակաբանության առումով Հայաստանում կայուն վիճակ է, և քննարկվում է մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ առաջիկայում կհրապարակվի պարզ ուղեցույց, թե համաճարակաբանական կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը, ինչ սահմանափակումներ ու կանոններ են կիրառվելու։

Ուսումնական տարվա ընդառաջ մշակման փուլում են կրթության ոլորտի կառավարման պլանները։ Առաջիկա օրերին կհրապարակվեն մանրամասն ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգասրահների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։

«Այս ոլորտների վերաբացումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլ այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը կօգնեն մեզ մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված կուտակված այս լարվածությունը»,- ասաց նա։