Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800,000 դրամ է (ներառյալ հարկերը)։

Կից ներկայացված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կողմից իրականացված հարցման արդյունքները շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։

Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում։

Մասնագիտությունը փոխել ցանկացող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում և հետևել նախարարության առաջիկա հայտարարություններին»:

Սիրելի հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում…

Posted by Hakob Arshakyan on Sunday, March 14, 2021