Չարլզ Երրորդը մեկնաբանել է եղբոր՝ Արքայազն Էնդրյուի ձերբակալությունը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, անդրադարձել է իր եղբոր՝ Արքայազն Էնդրյուի ձերբակալության մասին տեղեկությանը։

Թագավորը հայտարարել է, որ անհրաժեշտ է անցկացնել «լիարժեք, արդար և պատշաճ հետաքննություն»՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի կողմից պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ կասկածների շուրջ։ Նրա խոսքը փոխանցում է Deutsche Welle-ն։ Չարլզ Երրորդը նաև ընդգծել է, որ թագավորական ընտանիքը պատրաստ է ցուցաբերել «համապարփակ աջակցություն և համագործակցություն»։

«Քանի դեռ գործընթացը շարունակվում է, իմ կողմից ճիշտ չի լինի այս հարցի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ անել», – նշել է թագավորը։

Արքայազն Էնդրյուն կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում էր պաշտոնական դիրքեր։ Ավելի վաղ նա զրկվել էր իր արքայական տիտղոսներից՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ սերտ կապերի հրապարակայնացումից հետո։ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը հերքել է որևէ իրավախախտում և հայտարարել, որ զղջում է այդ ընկերության համար։