Czech Airlines ավիաընկերությունը վերսկսում է Պրահա-Երևան-Պրահա երթուղով թռիչքները

Czech Airlines ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝  յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք  այցելել ավիաընկերության կայք՝ www.csa.cz/am-en/  կամ կապ հաստատել  տեղական տուրիստական գործակալությունների հետ, հայտնում է «Արմենիա»  միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ն։