Ինչո՞ւ է «կանաչել» Սևանը․ Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանում է. Տեսանյութ

Ինչո՞ւ է «կանաչել» Սևանը․  Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանում է. Տեսանյութ
Ինչո՞ւ է «կանաչել» Սևանը․ Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանում է. Տեսանյութ

Սևանի ջրի «կանաչելը» հետևանք է մի քանի գործոնների, որոնք հնարավոր է վերացնել, բայց կան նաև ոչ մարդկային գործոններ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Մարդկային գործոնը դա կեղտաջրերի, անտառապատ տարածքների, այսինքն՝ ֆոսֆոր-ազոտի լրացուցիչ քանակությունն է, կոմունալ կենցաղային կեղտաջրեր, ցանցավանդակ, գյուղատնտեսություն, անասնապահություն, հատակային  նստավածքներ։ Եվ մի քանի խնդիրներ կան, այսինքն՝ ավելի լայնածավալ ուսումնասիրություններ կիրականացվեն, կհայտնաբերվեն, թե հիմնական աղբյուրներըհ որոնք են, և գորոծողություններ կիրականացվեն արդեն հիմնված այս բոլոր գիտական հետազոտությունների վրա»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս տարի լճից ջրառի մակարդակը շատ ցածր է, քան նախորդ տարի։

Լճի «կանաչելու»  պատճառներից մեկը նաև բարձր ջերմաստիճանն է, նախարարի խոսքով, հունիս ամսին ջերմաստիճանն աննախադեպ բարձր է եղել։ Բացի դա, քամիների պատճառով մեծ գոլորշիացում է եղել։

Ըստ նրա՝ այս պահին Սևանի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է։

«Մի քանի ուղղությունենրով գործողություններ արդեն արել ենք։ Այսինքն՝ հստակ հաշվարկել ենք ափամերձ տարածքներն ինչքան պետք է մաքրենք։ Եվ շատ արագ, կարծում եմ, երկու-երեք տարվա ընթացքում մակարդակը կբարձրացնենք։ Ինչքան հնարավոր է նվազեցվել է ջրառը»,- նշեց նա։

Էրիկ Գրիգորյանը նաև ասաց, որ դիմել են միջազգային գործընկերների աջակցությանը։ ՅՈւՆԵՍԿՕ-ից, մասնավորապես, պատասխան են ստացել, որ պետք է սկսել լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տալու գործընթաց։ «Դա հնարավորություն է տալիս մի կողմից գործողություններ իրականացնել ջրի որակի բարձրացման հետ կապված, մյուս կողմից լրացուցիչ սոցիալ-տնտեսական խթաններ է ստեղծում այնտեղ բնակվող քաղաքացիների համար»,- հավալեց նախարարը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում