Ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է․ Վարչապետ

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլկ Փաշինյանը։

«Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։