ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել էր 30 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն:

Պատգամավորների գրանցումը շարունակվելու է մինչև 4 ժամ:

Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին նախագիծը, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: