Փաշինյանին տված վերջնաժամկետը մոտենում է

Protesters of 17 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation on Freedom Square of Yerevan, Armenia

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմության կողմից տված վերջնաժամկետը մոտենում է։ Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկության շարժումը», որի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ներկայացնել հրաժարական, հակառակ դեպքում «գազազած ամբոխը կհոշոտի Փաշինյանին»։

Ընդդիմության ներկայացուցիչները միաժամանակ, նշում են, որ վարչապետը հրաժարական չի ներկայացնի։

Հրաժարական չներկայացնելու դեպքում, ընդդիմության ներկայացուցիչները, ըստ այսօր մամուլում հրապարակված տեղեկությունների, պատրաստվում են պարալիզացնել մայրաքաղաքի ու մարզերի երթևեկությունը։