Վարակվածների թվով Ռուսաստանը շրջանցել է Թուրքիային. Թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար 356-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 240 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 93 հազար 766 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 132 հազար 38 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 65 հազար 783 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 567 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 100:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207 հազար 428 է: Վարակից մահացել է 28 հազար 236 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է: Այնտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 177 հազար 454: Վարակի հետևանքով մահացել է, 27 հազար 510 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 346 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 594 մարդ:

Գերմանիայում 164 հազար 77 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 736 մարդ: Վարակվածների թվով Ռուսաստանն անցել է Թուրքիային: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 124 հազար 54 մարդ կա: Թուրքիայում վարակակիրների թիվը 122 հազար 392-ի, մահացածներինը՝ 3,258-ի:

Թուրքիային հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 96 հազար 448 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 156 մարդ: Վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակը եզրափակում է Բրազիլիան: Այստեղ վարակվածների թիվը 92 հազար 630 է, վիրուսի հետևանքով մահացել է 6434 մարդ, ապաքինվել՝ 38 հազար 39-ը:

Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 875 դեպքով: Մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: 

Արաբական երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 14 հազար 872, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 038 է, մահացածներինը՝ 111:

Եգիպտոսում 5 հազար 895 հաստատված դեպք կա, մահացել է 406 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 619-ի, մահացածներինը՝ 33-ի: Իրաքում գրանցվել է 2153 վարակվածության, 94 մահվան դեպքով: Լիբանանում կա 733 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

ԱՄԷում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել

ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագիր է տրվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը: Այս մասին հայտնում է Էմիրությունների լրատվական գործակալությունը:

Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում: Արտոնագիրը տրվել է ցողունային բջիջների հավաքման նորարարական եղանակին:

ԱՄԷ-ում բուժման փորձարկումը կատարվել է 73 վարակակրի վրա, որի արդյունքում բոլորը բուժվել են, իսկ թեստերի արդյունքներըը եղել են բացասական: Ենթադրվում է, որ բուժական ազդեցությունը կլինի թոքերի բջիջների վերականգնումը և դրանց իմունային արձագանքման շտկումը՝ կանխելով բջիջների չափազանց սուր արձագանքը «Covid-19» վարակին և առողջ բջիջներին վնաս հասցնելը։ Բուժումը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, ինչը ցույց է տալիս դրա անվտանգությունը: Բուժում ստացողներից ոչ մեկի մոտ չեն արձանագրվել կողմնակի բարդություններ:

Փորձարկումները շարունակում են ցույց տալ բուժման արդյունավետությունը և ակնկալվում է, որ այն կավարտվի երկու շաբաթվա ընթացքում: Հատկանշական է, որ բուժումն իրականացվել է ավանդական բժշկական միջամտության հետ զուգահեռ: Այս բուժումը ձեռնարկված բժշկական միջոցառումների հետ մեկտեղ արտացոլում են ԱՄԷ-ի կառավարության համախմբված ջանքերն ու նվիրվածությունը`վերջ տալու նոր կորոնավիրուսի համաճարակին:

COVID-19-ի պատվաստանյութըորը կստեղծվի ԵՄումհասանելի կլինի բոլորինՄերկել

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:

Ֆրանսիայում կատուն վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայում կատուն վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Դա երկրում առաջին նման դեպքն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ալֆոր ազգային անասնաբուժական դպրոցը:

Ընդհանուր առմամբ հետազոտողները թեստավորել են տասը կատվի: Փարիզի մոտակայքում ապրող կատուներից մեկի թեստը, որի տերը վարակված է եղել կորոնավիրուսով, դրական է: Մասնագետները կատվի մոտ հայտնաբերել են «ռեսպիրատորային հիվանդության նշաններ», ինչպես նաև մարսողության հետ կապված խնդիրներ:

Անասնաբույժները կորոնավիրուսով վարակված մարդկանց խորհուրդ են տվել պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորություն՝ տնային կենդանիներին չվարակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարբինսկի անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների հետազոտությունների համաձայն կատուները զգայուն են COVID-19-ի նկատմամբ:

Բելգիայի  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող հակաճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչն էլ մարտի վերջին հայտարարել էր, որ երկրում հաստատվել է տիրոջից կատվին կորոնավիրուսի փոխանցման դեպք: Կատուների՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում և Նյու Յորքում:

ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը,  Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ Վլադիմիր Յակուշևը հոսպիտալացվել է։

«Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- նախարարությունից մեջբերել են Յակուշևի խոսքերը։

Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Քաղշինի աշխատակիցների 80 տոկոսը մարտ ամսվա վերջից անցել են հեռավար աշխատանքի։

Կորոնավիրուս է հայտնաբերվելնաևՌԴ վարչապետՄիխայիլ Միշուստինիմոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։