Ավելի քան 1500 մեծ բեռնատար է կուտակվել Լարսի անցակետում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ

Ավելի քան 1 500 մեծ բեռնատար է կուտակվել Վերին Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Հերթում կա ավելի քան 1500 մեծ բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակարպման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ ներկայում էլեկտրոնային հերթում կա ավելի քան 3 հազար բեռնատար։

Ճանապարհը մեծ բեռնատարների համար փակ է եղանակային պայմանների պատճառով։