«Ատլաս Գլոբալ» ավիաընկերության հետաձգված չվերթերի տոմսերի վերադարձի համար անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

«Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունից մեզ հասած տեղեկության համաձայն՝ հետաձգված չվերթերի տոմսերի վերադարձի և փոխհատուցման համար անհրաժեշտ է դիմել «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությանը՝ ուղարկելով նրանց միայն էլեկտրոնային հաղորդագրություն այն դեպքում, եթե տոմսը գնվել է ավիաընկերության կայքից, իսկ տուր օպերատորներից գնելու դեպքում պետք է կապ հաստատել տուր օպերատորների հետ»։