Եվրամիության աջակցությամբ Շիրակի մարզում 1 485 տարեցների աջակցություն կտրամադրվի

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել առավել խոցելի տնային տնտեսություններին Հայաստանի մարզերում, որոնցում առկա են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Այս անգամ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն` սննդի և հիգիենայի պարագաներ պարունակող հումանիտար օգնության փաթեթների բաշխման մեկնարկին մասնակցելու համար։ Հենց այս պահին պահեստից փաթեթները ուղարկվելու են Շիրակի մարզ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև տեղական և տարածքային իշխանությունների աջակցությամբ բաշխվելու են 1485 տարեցների:

Միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, քանի որ միասին մենք ավելի ուժեղ ենք, տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:

European Union in Armenia-ի լուսանկարը:
European Union in Armenia-ի լուսանկարը:
European Union in Armenia-ի լուսանկարը:
European Union in Armenia-ի լուսանկարը: