Եվրոպայում շոգի հետևանքով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ

Հունիսի 21-ից Եվրոպայում շոգի հետևանքով մահացել է ավելի քան 1300 մարդեր Եվրոպայում ծայրահեղ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 1300 մարդ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է The Insider-ը։ Նա չի նշել, թե մահացածները որ տարիքային խմբերին են պատկանում։

«Եվրոպան Երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։ Այս պահին շուրջ 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոգի պայմաններում։ Հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը գործում են գերծանրաբեռնված պայմաններում։ Շոգային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան»։ Եվրոպայի բնակելի տները, աշխատավայրերն ու դպրոցները չեն կառուցվել նման բարձր ջերմաստիճանների համար»,- սոցիալական ցանցերում գրել է Գեբրեյեսուսը։

Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ չորեքշաբթի օրվանից ի վեր երկրում գրանցվել է մոտ 1000-ով ավելի մահ, քան կանխատեսվում էր, հաղորդում է BBC-ն։ Մահացածների մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդիկ են։

Անցյալ շաբաթ եվրոպական մի շարք երկրներում գրանցվել են պատմական ջերմաստիճանային ռեկորդներ։ Մասնավորապես, Գերմանիայի արևելքում երեք օր անընդմեջ ջերմաստիճանը հասել է ռեկորդային 41,7°C-ի։

The Guardian-ի տվյալներով՝ անցյալ տարի հունիսի 23-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի 12 խոշոր քաղաքներում անոմալ շոգի ալիքի հետևանքով մահացել էր շուրջ 2300 մարդ։ Մասնագետների գնահատմամբ՝ այդ մահերից մոտ 1500-ը պայմանավորված էին կլիմայի փոփոխությամբ։