Մահացել է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը․ Նա հիվանդ էր կորոնավիրուսով

73 տարեկան հասակում մահացել է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը՝ նշելով․

«Մահացել է իմ լավ ընկերը և մեծ մարդը։ Հանգչիր խաղաղությամբ»։

Երզնկյանը «ՍպուտնիկԱրմենիա»-ին ասել է, որ Զավեն Սարգսյանը հիվանդացել էր կորոնավիրուսով և ստացիոնար բուժում էր ստանում։

Ушёл из жизни мой друг и Большой Человек ЗАВЕН САРКИСЯН.Покойся с миром…

Posted by Yervand Yerznkyan on Monday, November 23, 2020