Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Մարտի 30-ից ապրիլի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։