Վարչապետը չընտրվեց, Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ՝ 1 կողմ, 1 դեմ, 76 ձեռնպահ ձայներով։

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է, որին հետևելու է խորհրդարանական նոր ընտրությունների նշանակումը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մինչև նոր Ազգային ժողովի ձևավորումը, այս խորհրդարանը կշարունակի գործել իր լիազորությունների ողջ շրջանակով։