«Դելտա» շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կառավարության այսօրվա նիստից եւ գրել․

««Դելտա» շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ:

COVID-19-ով հոսպիտալացված է 122 հղի, 53 թթվածնային կախյալ են և նրանց մոտ առկա է թոքաբորբ:

3100 հոսպիտալացվածներից ընդամենը 96-ն է պատվաստված:

Մենք բոլորս մեր գնահատանքի ու շնորհակալության խոսքն ենք հղում մեր բուժաշխատողներին ովքեր, որ օր ու գիշեր անտրտունջ, անմարդկային ջանքերի շնորհիվ պայքարում են մեր քաղաքացիների կյանքի համար:

Եվ այս ծանր շրջանում մենք բոլորս պետք է նրանք կողքին լինենք որպեսզի մեղմենք այս իրավիճակը»: