Լիզ Թրասը հրաժարական է ներկայացնում.«Ազատություն»

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասն այսօր հայտարարել է հրաժարականի մասին:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Նրա կառավարությունը վերջին շաբաթներին խիստ քննադատության է ենթարկվել տնտեսական և ֆինանսական բարեփոխումների անհաջող ծրագիր ներկայացնելու և դրանից որոշ ժամանակ անց հրաժարվելու կապակցությամբ:

Այդ նախաձեռնության հետևանքով Բրիրտանիայի տնտեսական շուկայում անկայունություն է սկսվել:

Լիզ Թրասի հրաժարականն են պահանջել ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստներն, այլև պահպանողական կուսակցությունից մի շարք անվանի գործիչներ: Թրասը պաշտոնավարել է ընդամենը վեց շաբաթ: