Կյանքից հեռացել է դերասան Շահեն Հարությունյանը

Կյանքից հեռացել է դերասան Շահեն Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը․

«Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Շ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։