Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: