Ուկրաինայի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել. Factor

Դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ռազմական շրջանակներում մի քանի զրուցակիցների։ Իրավապահներն ու ռազմական կառույցները հետաքննություն են սկսել։

BBC-ի աղբյուրներն առանձնապես չեն մանրամասնել՝ արդյո՞ք նմանատիպ սարքեր են հայտնաբերվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այլ աշխատակիցների մոտ։ Սակայն մի քանի ուկրաինական լրատվամիջոցներ գրում են, որ գաղտնալսող սարքավորումներ կարող էին հայտնաբերվել մի քանի այլ սպաների մոտ ևս։

Ըստ ԶԼՄ-ների՝ սարքերը պատրաստված են այնպիսի բաղադրիչներից, որոնք անհնարին են դարձնում դրանց ծագման որոշումը։