Երևան – Սևան – Իջևան ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգստոսի 15-ին ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Այս մասին տեղեկացանք ԱԻՆ կայքէջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Լադա 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և  բախվել վագոն տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: