Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի համագործակցությունը Հայաստանի և Ճապոնիայի միջև

Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի համագործակցությունը Հայաստանի և Ճապոնիայի միջև
Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի համագործակցությունը Հայաստանի և Ճապոնիայի միջև

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։

Դեսպանը ներկայացրել է Ճապոնիայի Բիվա (Biwa) լճում ժամանակին դիտարկված ծաղկման երևույթի հաղթահարման դեպքը և առաջարկել Հայաստանի հետ կիսվել խնդրի լուծման՝ ճապոնացի մասնագետների փորձով։

Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման, սնդիկի կիրառության նվազեցման, անտառների կառավարման և բնապահպանական մի շարք այլ հարցերի լուծմանն ուղղված երկու երկրների համագործակցությանը՝ կարևորելով ինչպես ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացումը, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկը։

Դեսպան Ջուն Յամադան պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում երկու երկրների համատեղ ծրագրերի իրականացմանը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։