Ինչպես է նկարահանվել ադրբեջանական աղմկահարույց տեսանյութը. ԱՀ հանրային հեռուստաընկերություն

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է նկարահանվել ադրբեջանական քարոզչական տեսանյութը։

«Երեկ հերթական սադրանքն է իրականացվել թշնամու կողմից: Այս անգամ՝ տեղեկատվական դաշտում: Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ օրվա վերջից ակտիվ տարածում են մի տեսանյութ՝ ցույց տալով թե ինչպես են Արցախի խաղաղ բնակիչները անցնում Հակարիի անցակետով:

Թե ինչպես են այդ բնակիչները հայտնվել ադրբեջանական սահմանապահ ուժերի վերահսկողության տակ, գրեթե անմիջապես պարզաբանել են ԱՀ պաշտոնական օղակները:

Ընդգծել են. Արցախը մնում է շրջափակված, իսկ այդ քաղաքացիները նկարահանվելիս փաստացի պատանդի կարգավիճակում են եղել»: