SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 20-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի ներս է մտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և փորձել է իրեն վնասել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, որից հետո նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և ԱԱԾ վարչական շենքի մոտից այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։
Բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն է, ով շեղբով վնասելու միջոցով փորձել է ինքնասպնություն գործել՝ պատճառաբանելով, որ կնոջը բերման են ենթարկել ԱԱԾ։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ այստեղ