Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան, տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել նրանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը: Բոլորին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ։ Տրվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր։

Որեւէ քաղաքացու մոտ ջերմություն եւ կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել

Քաղաքացիների մուտքը երկիր առավել արագ եւ սահուն կազմակերպելու նպատակով ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետի թիմը համալրվել էր։

Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիները Հայաստան են տեղափոխվում մեր երկրի կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով։

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է», – ասված էր տարածած հայտարարությունում։

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Անմիջապես սահմանին…

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Donnerstag, 28. Mai 2020