Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է գրավի միջնորդությունը․ Փաստինֆո

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Գոռ Գևորգյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ դատարանին առաջարկված գրավի չափը եղել է 5 մլն ՀՀ դրամ: Պաշտպանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ: Նրանց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ 

Մանրամասները՝ այստեղ