Վրաերթի ենթարկված 9-ամյա երեխան մահացել է

Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8  և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին  մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։