Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ խոշոր ընկերությունները ևս պետք է ցանկություն ունենան ներգրավել եվրոբոնդերի միջոցներ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման միջոցով 750 մլն դոլարի ներգրավումը կարևորում է նաև մասնավոր հատվածի համար: Այդ մասին Գրիգորյանը նշեց կառավարության նիստում:  

«Կարծում եմ, որ մի կարևոր հանգամանք ևս պետք է արձանագրենք, որը վերաբերում է մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների և բանկերի հնարավորություններին: Ըստ էության, մենք այս քայլով բացահայտեցինք շուկայի կոնյունկտուրան, և իրենք նույնպես հնարավորություն և, կարծում եմ, ցանկություն պետք է ունենան ներգրավելու եվրոբոնդերի տեղաբաշխման միջոցներ արտաքին բաց շուկաներից:

Այդ իմաստով, այս քայլով մենք իրենց համար իրենց գործի կեսն արդեն արել ենք, որովհետև իրենց պարտատոմսերի գնահատման համակարգում այլևս երկրի ռիսկերը, առնվազն այս պահին, և՛ տնտեսական բոլոր միտումները, և՛ թրենդները բացահայտված են: Այսինքն՝ իրենց մնում է ուղղակի իրենց մասով ազդագրերը հստակ ձևակերպել և ներգրավել միջոցներ»,- ընդգծեց փոխվարչապետը: