ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

այաստանի հակաօդային պաշտպանության զորքերըը և ավիացիան փետրվարի 25-ին անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մարզումների նպատակն է եղել բարձրացնել ստեղծվող հաշվարկների համատեղ գործելու ներդաշնակության մակարդակը, ճշգրտել ՀՕՊ ստորաբաժանումների և ավիացիայի համատեղ խնդիրներն ու գործնականում դրանց կատարման կարգը;

Ըստ աղբյուրի՝ համատեղ շտաբային մարզումների ընթացքում զորատեսակները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ճշգրտվել են մարտական հաշվարկների աշխատանքային խմբերը:

«Շտաբային մարզումների մտահղացման համաձայն, առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, սահմանված ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձինք գնահատել են իրադրությունը, մշակել առաջարկություններ հակառակորդի հարվածները հետ մղելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարզումների շրջանակում հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ կառավարման կետում գործնականում խաղարկվել է ստեղծված օդային իրադրությունը: