Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով. նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 3 ձեռնպահ ձայներ:

Առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնել՝ 4-ը դարձնել 5,և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվելու պատասխանատվությունը կվերապահվի ստեղծվող նոր հաստիքով քաղաքապետի տեղակալին: Նա ամբողջությամբ կզբաղվի այդ գործունեությունը համակարգելով: