Արատակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում․ Պոչամբարի ջրերը լցվել են Ողջի գետը

Արատակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում․ Պոչամբարի ջրերը լցվել են Ողջի գետը
Արատակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում․ Պոչամբարի ջրերը լցվել են Ողջի գետը

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սունիքի մարզում բավական լուրջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ աղտոտված ջրերը պոչամբարից հոսել են դեպի Ողջի գետ։ 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ այսօր առավոտյան մարզպետը զանգել ու ներկայացրել է հետևյալ իրավիճակը՝ Ողջի գետի գույնը փոխված է, դարչնագույն է դարձել։ Ըստ նախարարի՝ իրավասու բոլոր կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր։
Վարչապետը հարցրեց՝ որ ընկերության պոչամբարի մասին է խոսքը։ Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այս պահին հստակ չի կարող ասել, տարածքը ցույց է տալիս, որ կարող է լինել Պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ տեսչկան մարմնի ներկայացուցիչներն առավոտյան այնտեղ են եղել, փորձանմուշներ են վերցրել, նաև ուժային կառույցների ներկայացուցիչներն են դեպքի վայրում։  Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ նախնական խոսքը կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի մասին։

«Եթե նշված է տարածքը, ավելի վերևի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այդ վերևի մասից է, ոչ թե կեսից։ Իսկ կեսից հնարավոր է նաև Կապանի նախկին կվարտի հանքից որոշակի արտահոսքեր լինեն։ Ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կներկայացնենք»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, դեպքի վայրում մասնագետների գործողություններից հետո կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։